ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն տեղեկությունը, որ Կրեմլն իբրեւ մտադրություն ունի վաղաժամկետ նախագահական ընտրություններ անցկացնել։ «Նման ծրագրեր երբեք չեն եղել» ,-ասել է Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Դոժդ» հեռուստաալիքը, վկայակոչելով ՌԴ նախագահին մոտ կանգնած իր աղբյուրները, հայտնել էր, որ Կրեմլը դիտարկում է նախագահական ընտրությունները մեկ տարի շուտ անցկացնելու հնարավորությունը, սակայն Հիլարի Քլինթոնի պարտության կապակցությամբ հրաժարվել է այդ մտադրությունից։ Աղբյուրի կարծիքով Քլինթոնը, դառնալով նախագահ, կարող էր փորձել ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում ընտրությունների նախօրեին։




























