ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում պետքարտուղարի պաշտոնի հիմնական թեկնածուներն են Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանին եւ ՄԱԿ-ում երկրի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով The Wall Street Journal-ը:
Ըստ պարբերականի՝ «որոշումը կարող է կայացվել մի քանի շաբաթ անց»: Թրամփի համար «սա ընտրություն է վաղեմի ընկերոջ եւ Նյու Յորքում դաշնակից Ջուլիանիի եւ ռազմատենչ պահպանողական դիվանագետ Բոլթոնի միջեւ, որն անցյալ տարի ԱՄՆ-ին կոչ էր անում ռումբ նետել Իրանի վրա»:
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ պետքարտուղարի պաշտոնի հիմնական թեկնածուների թվում նշել էին նաեւ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչի անունը:




























