Ամերիկացուն անմեղ են ճանաչել այն բանից հետո, երբ նա 28 տարի բանտում է անցկացրել բռնաբարության մեղադրանքով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Denver Post-ը:

«Սա այն պահն է, որի մասին ես երկար ժամանակ մտածել եմ»,- ասել է ամերիկացին:

Պարբերականի տվյալներով՝ Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի դատարանն արդարացրել է Քլարենս Մոզեսին, որին մեղավոր էին ճանաչել 1988 թվականին: Զոհը հաղորդել էր երեք կասկածյալի մասին, սակայն Մոզեսին բռնաբարող էր կոչել նրան երազում տեսնելուց հետո: