Նիժնի նովգորոդի բուհերից մեկում սեփական կնոջը դաժանորեն սպանած 27-ամյա երիտասարդին ձերբակալել են ինտերնետ սրճարաններից մեկում:
Ոստիկանները ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող Օլեգ Կորյագինին Սորմովյան շրջանի ինտերնետ սրճարաններից մեկում: Ձերբակալման ժամանակ նա խոստովանել է, որ ինքն է սպանել կնոջը, հաղորդում է LifeNews-ը:
Հիշեցնենք, որ 5-րդ կուրսի ուսանողուհու մարմինը դանակի մի քանի հարվածների հետքերով գտել են ուսանողները` պետական ծառայության Վոլգո-Վյատսկի ակադեմիայի ուսումնական կորպուսում: Վարկածներից մեկի համաձայն, 21-ամյա Յուլիա Կորյագինային հենց դասաժամին սպանել է ամուսինը:
Արյունաքամ լինող ուսանողուհուն գտել են ժամը 12-ին բուհի շենքում` աստիճանների մոտ: Աղջիկը մահացել է անմիջապես հարձակումից հետո` արյան կորստից: Դեպքի վայր ժամանակ բժիշկները այլեւս ոչնչով չեն կարողացել օգնել նրան:
Ոստիկանների ենթադրությունը, որ սպանության հեղինակը խանդոտ ամուսինն է, հիմնվում է Յուլիայի կուրսեցիների վկայությունների վրա: Հենց նրանք են պատմել, որ Յուլիայի մահվանից մի քանի րոպե առաջ լսարան է մտել նար ամուսինը:
Յուլիան եւ Օլեգն ամուսնացել էին մայիսին: Դրանից առաջ նրանք 2 տարի հանդիպել էին: Սպանվածը շատ էր սիրում իր ամուսնուն եւ ընկերուհիներին ասել էր. «Նա իմ ամբողջ կյանքի տղամարդն է»: Բոլորը, սակայն նկատել են, որ Օլեգը չափից դուրս խանդոտ է եղել, բայց Յուլիան ներում էր նրան, մտածելով, որ դա կանցնի:
«Յուլիան շատ շփվող էր նախքան Օլեգի հետ ամուսնանալը: Նա արգելում էր Յուլիային շփվել բոլորի հետ, անգամ արգելել էր «Վկոնտակտե» սոցիալական ցանցում իր լունակրաը տեղադրել: Յուլիան չէր լսել ամուսնուն եւ իր լավագույն նկարներից մեկն էր տեղադրել «Վկոնտակտե» ցանցի իր էջում:
Յուլիայի ընկերները վստահ են, որ հենց դա է պատճառ դարձել սպանության նախօրեին տեղի ունեցած սկանդալի: Դրանից հետո Յուլիան հայտարարել է, որ չի ցանկանում ապրել նման տիրանի հետ եւ բաժանվելու է: Ընկերուհիների վկայությամբ, Յուլիան չէր պատրաստվում բաժանվել, այլ միայն սպառնացել է:
Ձերբակալությունից հետո, Օլեգը խոստովանել է իր մեղքը:





























