ԱՄՆ-ի խոշորագույն բուհերից մեկի՝ Միչիգանի համալսարանի տարածքում անհայտ տղամարդը մահմեդական ուսանողուհուն սպառնացել է կրակայրիչով հրկիզել, եթե հիջաբը չհանի: Այս մասին գրում է Washington Post-ը: Աղջիկը կատարել է խուլիգանի խնդրանքը եւ շտապ հեռացել:

Վկաների խոսքով՝ սպառնացող տղամարդը 20-30 տարեկան է եղել, թափթփված տեսքով եւ հարբած: Հայտնի է նաեւ, որ նա սպիտակամորթ է եղել:

Համալսարանի ներկայացուցիչները հայտարարել են, որ սա ատելության հիմքով հանցագործություն է: Իրավապահ մարմինները քննում են միջադեպը:

Հարկ է նշել, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, որն արմատականորեն է տրամադրված միգրանտների հանդեպ, ԱՄՆ-ում հակաիսլամական տրամադրությունների ալիք է բարձրացել: Ոստիկանությունն ավելի հաճախակի է հաղորդումներ ստանում կրոնական հենքով սպառնալիքների եւ հետապնդումների մասին: