Վրաստանում Բերբուկի գյուղի մերձակայքում մարդատար ավտոբուս է պայթել, որի արդյունքում 9 ուղեւորներ ծանր այրվածքներ են ստացել, 1 մարդ տեղում զոհվել է, հաղորդում է Грузия Online գործակալությունը։

Բժիշկների հայտնել են, որ տուժածների մի մասի վիճակը բավական ծանր է։ Նախնական տվյալներով, պայթյունի պատճառ է հանդիսացել գազի բալոնի անսարք լինելը, որով աշխատում էր ավտոբուսի շարժիչը։ Դեպքի վայրում ներկայումս աշխատում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Ավտոբուսը Գորիից ուղեւորվում էր Տորզիտա։