Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Փառքի րոպե» հաղորդման բեմում իսկական դրամա է ծավալվել։
Ծրագրում օձերի հետ համար է ներկայացվել։ Բեմ դուրս եկած Անատոլի Վուլկանովն իր հետ բերել է 3 արկղ ամենատարբեր տեսակի օձեր։ Ամեն ինչ իր հունով է ընթացել մինչեւ այն պահը, երբ նա իր պարանոցին է փաթաթել արքայական պիթոնին։ Օձը հանկարծ սկսել է սեղմել տիրոջ պարանոցի օղակը։ Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Վարժեցնողը փորձել է ձեռքերով թուլացնել օձի գործադրած ճնշումը։ Հանդիսատեսը եւ ժյուրիի անդամները քարացել են իրենց տեղերում։ Կուլիսներից օգնության է վազել վարժեցնողի օգնականը, բայց այդ պահին Անատոլին վերջապես կարողացել է ազատվել պիթոնի գրկախառնությունից։ Բոլորը հանգիստ շունչ են քաշել։





























