Տարբեր տվյալներով, Պակիստանի սուֆիական սրբավայրերից մեկում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է  6-8-ի:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, պայթյունը տեղի է ունեցել Փենջաբ նահանգում: Ոստիկանության տվյալներով, պայթուցիկ սարքը դրված է եղել մոտոցիկլետի մեջ:

Իշխանությունները պատասխանատվությունը բարդում են թալիբների վրա, որոնք սուֆիզմի հետնորդներին իսկական մահմեդականներ չեն համարում: