Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարեւոր հենասյուներից է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-իին, «Ժամանակակից հանքարդյունաբերություն» թեմայով մեկօրյա համաժողովի բացման խոսքում նշել է ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Նրա խոսքով, այս ոլորտն առանձնահատուկ է նրանով, որ օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսությունն ուղղորդող առաջատար օղակներից մեկն է, նաեւ ոլորտի տեսակարար կշիռն   արտահանման կառուցվածքում բավականին բարձր է. «Սա ՀՀ  առաջատար ոլորտներից է, որտեղ  ներդրումներն ուղեկցվում են ոլորտին հատուկ առաջատար տեխնոլոգիաների մուտքով»:

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով


Նախարարի ներկայացմամբ, 2015 թ. ընթացքում Հայաստանից հանքահումքային արտահանումը կազմել է  462 միլիոն ԱՄՆ դոլար. «ՀՀ կառավարությունն ուշադրություն է դարձնում ներդրումային դաշտի կայունությանը, բաց դռների քաղաքականություն կիրառելով եւ բացառելով սահմանափակումները»:

Սուրեն Կարայանն ընդգծեց, որ ներկայումս աշխատանքներ են տարվում նաեւ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, կարեւորելով պետություն-մասնավոր հատված գործակցության զարգացումը. «Կարեւորում ենք ՀՀ-ԱՄՆ ստորագրված առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը, որը հնարավորություն  կտա ընդայնել առեւտրատնտեսական հարաբերությունները՝ գործարարների համար նոր հնարավորություններ ստեղծելով»:

Ըստ նախարարի, Հայաստանի համար կարևոր է հանքավայրերի շահագործումն ապահովել էկոլոգիապես մաքուր  եղանակով։ «Հանքարդյունաբերությունը Հայաստանում պետք է լինի ժամանակակից, հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով, կառավարման ժամանակակից մեթոդերով»:

Հիշեցնենք, որ ըստ համաժողովի կազմակերպիչների, համաժողովի նպատակը կապերի ձեւավորում էր Հայաստանի հանքարդյունաբերողների եւ ամերիկյա հայտնի ըներությունների միջեւ, որոնք առաջարկում են այնպիսի ապրանքներ, ծառայություններ, որ մեծացնում են հանքարդյունաբերության արդյունավետությունը, աշխատողների անվտանգությունը եւ օգնում բնապահպանական հարցերում:

Համաժողովին մասնակցում են 7 ամերիկյան առաջատար ընկերությունների եւ 35  հայկական հանքարդյունահանող ընկերութունների ներկայացուցիչներ: Համաժողովը միտված է ԱՄՆ-ի եւ ՀՀ-ի միջեւ առեւտրային բնույթի հարաբերությունների ամրապնդմանը Հայաստանի հանքարդյունահանողներին ներկայացնելով առաջատար ամերիկյան ընկերություններին, հնարավորություն ընձեռելով ներկայացնել տեխնոլոգիաների ոլորտում իրենց նորագույն տեսականին: