Գարեջրի շուկայի ուսումնասիրության ընթացքում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բացահայտել է գերիշխող դիրք զբաղեցնող «Գյումրի Գարեջուր» ընկերության գործունեության հետ կապված խնդիրները:
ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ գնային բարձրացում է արձանագրվել նաեւ այս ընկերության մոտ, ինչի կապակցությամբ ՏՄՊՊՀ-ը պահանջել է ներկայացնել համապատասխան հիմնավորումներ: Ըստ «Գյումրի Գարեջրի» պարզաբանումների, ավելացել են որոշ ծախսեր, ինչն էլ անդրադարձել է ինքնարժեքի ձեւավորման վրա:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
Սակայն, Հանձնաժողովի ուսումնասիրությունները պարզել են, որ փաստաթղթերում նշված ծախսերը ուռճացված են եւ կրում են ձեւական բնույթ: Մասնավորապես, այն պարագայում, երբ ընկերության իրացման ծավալները նվազել են շուրջ 17 տոկոսով, տրանսպորտային ծախսերը, որոնք անմիջականորեն կապված են իրացման ծավալների հետ, աճել են շուրջ 86 տոկոսով:
Խնդրահարույց է նաեւ այն հանգամանքը, որ ընկերությունը սեփական մեքենաները անհատույց կերպով տրամադրել է իր հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության եւ վերջինից վարձակալել նույն մեքենաները, ինչի արդյունքում տրանսպորտայի մասով տարեկան ծախսերը կազմել են շուրջ 276 մլն դրամ:
Պարզվել է նաեւ, որ ընկերությունը իր մի քանի նախկին աշխատակիցների, ինչպես նաեւ որոշ անհատ ձեռնարկատերերի պատվիրել է իրականացնել շուկայի վիճակագրական ուսումնասիրություն կամ մատուցել մարքետինգային ծառայություններ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը հասնում է մինչեւ 29 մլն դրամի: Ընդ որում այս ծառայությունների մատուցման վերաբերյալ որեւէ փաստ կամ պատշաճ հաշվետվություն առկա չէ:
Անիրատեսական ծախսերի ավելացման միջոցով «Գյումրի Գարեջուրը» փորձել է նվազեցնել հարկային պարտավորությունները Վերը նշված, ինչպես նաեւ մի շարք այլ բացահայտումներ, հիմք են տալիս եզրակացնելու, որ մարքեթինգային եւ տրանսպորտային ծախսերի անվան տակ «Գյումրի Գարեջուր» ընկերությունը արհեստական կերպով բարձրացրել է ծախսերը, ինչն էլ իր հերթին ազդել է վերջինիս եկամտաբերության վրա:
Ըստ Հանձնաժողովի, նմանատիպ ծախսեր ցույց տալու միջոցով ընկերությունը փորձել է նվազեցնել հարկային պարտավորությունները: Նկատի ունենալով ընկերության փաստաթղթերում բացահայտված խնդրահարույց հանգամանքները, Հանձնաժողովը որոշեց ուսումնասիրության արդյունքները ուղարկել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե՝ հետագա ընթացքն ապահովելու համար:





























