Ադրբեջանում վթար է տեղի ունեցել Գյանջայի զորամասի զինվորականների մասնակցությամբ:

Վթարը տեղի է ունեցել կիրակի՝ հոկտեմբերի 24-ին Սամուխի շրջանի Ալաբաշլի գյուղի տարածքում: Մեքենան վերադառնում էր պոլիգոնից, Trend-ին հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլլաեւը:

Վթարի արդյունքում տուժել է 9 մարդ: