Ամեն մի հատված ծառի դիմաց ջանում ենք 10 նոր ծառ տնկել. փորձում ենք այնպես անել, որ վտանգը բնությանը նվազագույն լինի»,- այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Ժամանակակից հանքարդյունաբերություն» թեմայով մեկօրյա համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է «Վալլեքս» հանքարդյունաբերական ընկերության գլխավոր օպերացիոն տնօրեն Բոբ Դիքին:
Նրա խոսքով, ինքն այստեղ եկել է, որպեսզի լսի առաջարկներ, լուծումներ, որոնք ներկայացվելու են հրավիրված ընկերությունների կողմից, եւ որոնք կկարողանա հետագայում Հայաստանում գործածել:
![]() |
Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով |
«Ակնկալում ենք ավելի արագ եւ մեծ աջակցություն աշխարհից, դժվարություններ ունենք ժամանակին այստեղ հասցնել անհրաժեշտ սարքավոումները, որոնք տեղում կարող ենք կիրառել եւ ակկալում ենք, որ հնարավոր լինի արագացված կերպով ժամանակին այդ սարքավորումները հասցնել մեզ»,- նշեց Դիքին՝ հավելելով, որ իրենք աշխատում են իրենց գործունեությունն այնպես կազմակերպել, որ վտանգը բնությանը լինի նվազագույն. «Ամեն մի հատված ծառի դիմաց ջանում ենք 10 նոր ծառ տնկել, ամեն փոսի փորձում ենք 100%-ով վերակագնել»:




























