«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը Վերաքննիչ քրեական դատարանին բողոքարկել են Կենտրոն եւ Նարք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի՝ օգոստոսի 27-ի վճիռը՝ Փաշինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 2-ից հետախուզման մեջ գտնվող Փաշինյանը 2008թ. Հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել էր իրավապահներին, ինչից հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանքը: Նախաքննական մարմինն իր հիմնավորման մեջ նշել էր, թե Փաշինյանը կարող է խուսափել քննությունից, թեպետ նա ինքն էր իր կամքով ներկայացել իրավապահներին:
Պաշտպանները, որ երկու օր առաջ են սկսել ներկայացնել Փաշինյանը շահերը՝ փոխարինելով ՀԺ-ի գլխավոր խմբագրի նախկին պաշտպաններին, Վերաքննիչ դատարանից ապահանջել են անհապաղ ազատ արձակել իրենց պաշտպանյալին՝ նրա կալանքը որակելով որպես «միջազգային եւ ներհայաստանյան օրենսդրությանը հակասող»:




























