Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանին միացյալ վերահսկիչ անցակետ է բացվելու:

Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի կողմից նախագծի մենեջեր Մազահիր Էֆենդիեւը, հաղորդում է  Trend-ը:

6,3 միլիոն եվրո արժեքով նախագիծն ավարտվելու է մինչեւ 2012 թվականը:

Նախագիծն իրականացվելու է ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ֆինանսական աջակցությամբ՝ Ադրբեջանի կառավարության մասնակցությամբ: