Կապի, հաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարությունում կրճատվել են ծախսեր․ որի արդյունքում տնտեսվել է բավականին գումար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապի եւ  տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը։

«Կրճատումներ լինում են, շուտով մեզ մոտ էլ կհայտարարվի ծախսային մեծ կրճատում, տարբեր կրճատումներ են եղել։ Մեքենաներ են կրճատվել, ԾԻԳ-երը կմիավորվեն․․․ ընդհանուր կառավարման համակարգը»,-ասել է նախարարը։

Նոր տարին նոր բնակարանում՝ սկսած 6% տարեկան տոկոսադրույքով վարկի միջոցով

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում վարկերը մինչև ս.թ. դեկտեմբերի 30-ը տրամադրվում են սկսած 6% տարեկան տոկոսադրույքով

 Նա նշել է, որ մեծ ծախսեր են կրճատվել, սակայն չի նշել՝ որքան գումարի մասին է խոսքը. «Կառավարությունով հաստատվի, նոր ասեմ»։

 Դիտարկմանը, ստացվում  է՝ նախորդները վատնում էին նախարարության միջոցները, ասել է․ «Ես այդպիսի բան չեմ ասում, ասում եմ՝ հիմա մեզ մոտ կրճատումներ են․․․ Եղել են ծախսեր, որոնք պետք է եղել կրճատել, հիմա գնում ենք դրան»։