Հոկտեմբերի 24-ի երեկոյան հիվանդանոցում մահացել է հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 00:20-ի սահմաններում Մաշտոց պողոտայում «պոնչիկանոցի» մոտ էլեկտրասյանը բախված «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայում գտնվող ուղեւորը` 24-ամյա Նարեկ Նորայրի Ստեփանյանը:

Նա, ըստ տեղեկությունների, իր ընկերոջ` 26-ամյա Արտեմ Կարլենի Մխիթարյանի հետ վերադառնալիս է եղել հարսանիքից:  

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 00:20-ի սահմաններում Մաշտոց պողոտայում «պոնչիկանոցի» մոտ էլեկտրասյանն էր բախվել «ՎԱԶ-2110» մակնիշի 15 ԼՍ 319 համարանիշի ավտոմեքենան: Վարորդը` 26-ամյա Արտեմ Կարլենի Մխիթարյանը տեղափոխվել էր թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ ուղեւորը` 24-ամյա Նարեկ Նորայրի Ստեփանյանը` «Նաիրի» բժշկական կենտրոն: Նրանք երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներ: Նրանք Կոնդ թաղամասի բնակիչներ են:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի