Վրացի սահմանապահը, որ չորեքշաբթի գիշերը սպանել էր իր երեք ծառայակիցներին, ձերբակալվել է: Այդ մասին հաղորդում է «Վզգլյադ» թերթը՝ հղում անելով վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը:
Վերջին տվյալներով, նա սպանել է իր քնած ծառայակիցներին: Միջադեպը տեղի է ունեցել Վրաստանի Ադիգենի շրջանում, Թբիլիսից մոտ 240 կմ հեռավորության վրա:
Լուրերը, թե միջադեպը տեղի է ունեցել Հայաստանի հետ սահմանին, չեն հաստատվել: Միջադեպի տեղում աշխատում են ՆԳՆ եւ դատախազության աշխատակիցները:




























