Մինչեւ հոկտեմբերի 30-ը Չինաստանի Նանցզին քաղաքում անցկացվում է Pearl Spring Chess Tournament շախմատի ավանդական սուպերմրցաշարը, որը Մեծ Սաղավարտ շարքի առաջին փուլն է: Մասնակցում են համաշխարհային դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենը, երկրորդ համար Վեսելին Տոպալովը, աշխարհի գործող չեմպիոն, երրորդ համար Վիշի Անանդը, Վան Յուեն, Վուգար Գաշիմովը եւ Էթյեն Բաքրոն: Մրցանակային հիմնադրամը 250 հազար եվրո է: Հաղթողը կստանա 80 հազար: Երկու շրջանով անցկացվող մրցաշարում այսօր, հոկտեմբերի 25-ին հանգստյան օր է:
5-րդ տուր
Վիշի Անանդ - Վուգար Գաշիմով - 0,5:0,5
Մագնուս Կարլսեն - Վեսելին Տոպալով - 1:0
Վան Յուե - Էթյեն Բաքրո - 0:1
Հինգ տուրից հետո.
Մագնուս Կարլսեն - 4
Էթյեն Բաքրո - 3,5
Վիշի Անանդ - 2,5
Վուգար Գաշիմով - 2
Վեսելին Տոպալով - 1,5
Վան Յուե - 1,5





























