Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն է տարածել Բաքվի ոստիկանական ակադեմիայում տեղի ունեցած ինքնասպանության դեպքի առթիվ:
Ըստ գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին, 00:30-ին ոստիկանության ակադեմիայի հանրակացարանում: Աղդամի շրջանի բնակիչ, առաջին կուրսի կուրսանտ Մամեդ Մեհդիեւը կախվել է պատուհանի շրջանակից: Նրա դին արդեն հանձնվել է ընտանիքին:




























