Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կնոջ հետ այցելել է Ստամբուլում ներկայացված Գյունտեր վոն Հագենսի  Body worlds ցուցահանդեսը (այնտեղ ներկայացված են եղել մարդու մարմնի տարբեր մասեր) եւ առանց որեւէ հայտարարություն անելու հեռացել։

Թուրքական Iha գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահին մուտքի մոտ դիմավորել են ցուցահանդեսի կազմակերպիչները։ Գյուլը մոտ մեկ ժամ պտտվել է ցուցահանդեսում։

Լրագրողները նկատել են, որ նախագահը ցուցահանդեսին այցելել էր քաղաքացիական համարանիշերով մեքենայով։