Այսօր` հոկտեմբերի 25-ին ժամը 15:30-ի սահմաններում Իսակովի պողոտայում միմյանց են բախվել 5 ավտոմեքենաներ, որոնցից մեկը եղել է հայտնի երգիչ Թաթայի «Մերսեդես» մակնիշի 88 ՏՏ 080 համարանիշի մեքենան: Ղեկին եղել է հենց Թաթան:
Բարեբախտաբար վիրավորներ չկան:
Ինչպես NEWS.am-ին դեպքի վայրից հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայրում են Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու հետաքննիչները, ովքեր վթարի վայրում տեղազննման աշխատանքներ են կատարում:
Բոլոր մեքենաները տեղափոխվում են ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ: Մյուս մեքենաներից մեկը եղել է «Նիվա» մակնիշի, մյուսը` «Մերսեդես»: Վթարի ենթարկված բոլոր 5 մեքենաների վարորդներին ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հետաքննիչի հետ տեղափոխեցին հիվանդանոց, որպեսզի նրանք երթարկվեն բժշկական փորձաքննության` պարզելու թե արդյոք նրանք մեքենա վարելիս եղե՞լ են ոգելից օգտագործած վիճակում:
«Վթարի վայրում նկարեցի նաեւ Թաթայի վնասված «Մերսեդեսը», իսկ դեպքի վայրում հավաքվածներից մի քանիսը ինձ ասացի, որ Թաթան գտնվում է դիմացի մեքենաներից մեկում: Երբ մոտեցա, որ նկարեմ այն մեքենան, որի հետնամասում նստած էր Թաթան, մի քաղաքացի սկսեց սպառնալիքներ տալով հարձակվել վրաս. «Ինչ ես ապարատը ձեռքդ առել ու «շխկ հա շխկ»: Նա սպառնալիքներ տալով հրում էր ինձ»,- պատմեց Շամշյանը:
Վթարի վայրում էր նաեւ հայտնի երգիչ Հայկ Ղեւոնդյանը (Սպիտակցի Հայկոն):








Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի





























