Օգոստոսի 31-ին ավարտվել է Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությանը մասնակցության հայտերը վերահաստատելու վերջնաժամկետը:
Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից NEWS.am-ին հայտնում են, որ այս պահի դրությամբ մասնակցության հայտերը վերահաստատած են, և պատվիրակությունների վերջնական պատկերը հետևյալն է. ճշտվում են 4 պետությունների պատվիրակությունների կազմերը, առաջնությանը մասնակցում են 168 մարզիկ, 127 մարզուհի, 96 մարզիչ, 25 մրցավար, 14 բուժ. սպասարկող անձնակազմ, 18 պաշտոնյա:
Հիշեցնենք, որ Երեւանում սեպտեմբերի 11-13-ը կայանալու է Ձյուդոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը, որին Հայաստանից մասնակցելու են 14 մարզիկ-մարզուհիներ:



















