Հայաստանում ավելանում են միայն օլիգարխների եկամուտները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Նրա խոսքով, 2017-ի բյուջեն չի կարող համարվել սոցիալական. «Տնտեսության 3,2 տոկոս աճը ոչ քաղաքացուն, ոչ պետությանը, խոշոր հաշվով ոչինչ չի տալու: Հայաստանին առաջիկա մի քանի տարիներին անհրաժեշտ է 10-12 տոկոսի աճ »,,-ընդգծել է Բիշարյանը:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Նրա խոսքով, երկրի արտաքին պարտքը ավելացել է ավելի քան 6 անգամ. «2017-ին Հայաստանի արտաքին պարտքը կգերազանցի 6 մլրդ դոլարը: Մենք շարունակելու ենք վարկեր վերցնել, չեն ստեղծվելու աշխատատեղեր»:

ՕԵԿ խմբակցության ղեկավարը կարծում է, որ Հայաստանը մնացել է առանց ռազմավարական տնտեսական ծրագրեր, քանի որ երկրում գործում է տնտեսության բոլորովին այլ մոդել: