Եվրոպական ներդրումային բանկը (EIB) Հայաստանին 50 մլն եվրո վարկ է տվել ՓՄՁ աջակցության համար։ Վարկի մասին համաձայնագիրը նոյեմբերի 18-ին Երեւանում ստորագրել են EIB–ի փոխնախագահ Յան Վապավուորին եւ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
Ստացված միջոցները ԿԲ–ն իր հերթին կփոխանցի բանկերին եւ ունիվերսալ վարկային կազմակերպություններին բիզնեսին ուղղակի վարկավորելու համար։ «Վստահ եմ, որ այդ վարկը բիզնեսի աջակցության հասցեականության առումով կկրկնի նախորդի հաջողությունը»,– ասել է ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը։
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Հիշեցնենք, որ նախորդ վարկային համաձայնագիրը՝ նույնպես 50 մլնմ եվրո արժեքով, ստորագրվել էր 2014-ին։ Միջոցներն արդեն ամբողջովին բաշխված են։





























