Եվրոպական ներդրումային բանկը (EIB) ուրախ է ազգային արժույթով օգնել Հայաստանում բիզնեսի վարկավորմանը։ Այս մասին նոյեմբերի 18-ին Երեւանում ասել է EIB–ի փոխնախագահ Յան Վապավուորին՝ մեկնաբանելով  ՓՄՁ աջակցության համար 50 մլն եվրո վարկի մասին համաձայնագիրը։

Ստացված միջոցները ԿԲ–ն իր  հերթին կփոխանցի բանկերին եւ ունիվերսալ վարկային կազմակերպություններին բիզնեսին ուղղակի վարկավորելու համար։  «Մենք ակնկալում ենք, որ եթե ոչ այս բոլոր միջոցները, ապա նրանց մեծ մասը կտրվի ազգային արժույթով։ Եվրոյով տրված վարկի եւ դրամով վերջնական վարկի միջեւ արժութային տատանումների ռիսկերը ստաբնձնում է ՀՀ ԿԲ–ն»,– ասել է Վապավուորին։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: