Եկող տարվա բյուջեի նախագծից հանվել է ազգային տուրքը Զորի Բալայանին՝ ՀՀ-ում ծովագնացության եւ նավատորմի զարգացման համար, ինչպես նաեւ՝ չենք ունենա հատկացումներ հայկական տիեզերագնաց արբանյակ սարքելու համար: Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԱԺ-ում 2017-ի բյուջեի քննարկումների ժամանակ իր ելույթը այսպիսի «բարի լուր»-ով սկսեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նա դիմելով սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, նշեց. «Պարոն Ասատրյան, մենք երեկ այստեղ քննարկում էինք Խորհրդային տարիներին ավանդադրած գումարների խնդիրը եւ շատ մեծ ոգեւորությամբ փաստեցինք, որ 31 թվականին ծնվածներինն է միայն վճարվում, եւ դրանից հետո ես մի քանի ահազանգ ստացա, որոնցից մեկը հիմա կներկայացնեմ. Զարգարյան Հոկտեմբերիկ, ծնված 1929 թվականին, Կենտրոն վարչական շրջան, առ այսօր Կենտրոնի ձեր նշյալ ոլորտի պատասխանատուները 29 թվականին ծնված այս կնոջ՝ խնայբանկում ավանդադրած գումարները չեն տալիս՝ պատճառաբանելով՝ գնա, երկու-երեք ամսից կգաս։ Ես գրավոր կոորդինատները կտամ ձեզ:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Մենք կրկին քննարկում էինք 1000 դրամների խնդիրը, կարծում եմ ՝ կհիշեք ապրիլյան քառօրյա պատերազմի մեր վիրավոր զինվորներից մեկին՝ Դավթյան Դանիել։ Ընտանիքն ունի 3 զինակոչիկ։ Երկուսը այսօր ծառայում են սահմանին։ Դանիելը ապրիլյան քառօրյա պատերազմում գլխուղեղային շատ ծանր վնասվածք ստացավ։ Առ այս պահը ոչ որեւէ կազմակերպություն, ոչ էլ նախարարությունը գլխուղեղի հետ կապված այդ լուրջ խնդիրը չեն լուծում։ Հիմա դիմում եմ «Մարտիկ» հիմնադրամին, որ ապահով բաշխել եք 1.200.000 դրամը, որն, ինչպես նշեց հիմնադրամի տնօրենը, բանկերում ապահով պահվում է։ Փորձեք այս գումարներով վիրավոր զինվորների խնդիրները լուծել»:

Անդրադառնալով 2017 թվականի բյուջեի նախագծին Զոհրաբյանը նշեց. «Հիշո՞ւմ եք՝ կես միլիոն տվեցին, չինգաչունգի լոգոյի նման Հայաստանի խորհրդանիշ սարքեցին։ Այդ չինգաչունգի զինանշանից հետո որեւէ ներդրում եկա՞վ Հայաստան, որ ներկայացնի Հայաստանի բրենդն աշխարհում։ Ոչ։ Պատճառը այդ չինգաչունգի լոգոն չէր, որի համար վճարվեց 450 մլն դոլար եւ որի համար որեւէ մեկը պատասխանատվություն չկրեց, այլ անվստահությունն է մեր տնտեսական միջավայրի հանդեպ։ Դրա համար չկան ներդրումներ»: