ՀՀ պետբյուջեի նախագծով սահմանված 3.2 տոկոս տնտեսական աճը բավական պահպանողական է, բայց գործնականում այն կարող է նշված ցուցանիշից մեծ լինել։ Այս մասին նոյեմբերի 18-ին ԱԺ արտահերթ նիստում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
ՀՅԴ–ն վստահ է, որ բյուջեի նախագիծը հաջողված է այնպիսի խնդիրների լուծման համար, որոնք ոչ այնքան ծախսեր, որքան կամք եւ արդյունավետ կառավարում են պահանջում։ «Մենք վստահ ենք, որ հետեւողական քայլերի դեպքում կմեծացնենք բյուջեի եկամտային մասը։ Այդ ամենն իրատեսական է։ 3.2 տոկոս աճը բավական պահպանողական է, բայց մենք վստահ ենք, որ այն կարող է ավելի բարձր լինել։ Կառավարությանը կոչ ենք անում առաջին իսկ հնարավորության դեպքում բարձրացնել քաղաքացիների եկամուտների բարձրացման հարցը»,– նշեց Ռուստամյանը։
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |




























