Հայաստանում աճում է աղքատության մակարդակը, եւ դա մեզ շատ է մտահոգում։ Այս մասին նոյեմբերի 18-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
Նա նշեց, որ 2017—ի պետբյուջեի քննարկումների ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասել էր, որ երկրում աղքատությունը 30 տոկոսի վրա է, եւ վերջին տարիներին դրա մակարդակը մի փոքր նվազել է։ «Անհասկանալի է, թե ինչպես դրա հետ մեկտեղ կարելի է հանգիստ մնալ։ Պետությունը պետք է ավելի հետեւողական լինի բիզնեսի համար հավասար պայմաններ ստեղծելու եւ հարկերի արդար գանձնման հարցում։ Հենց դա կօգնի բարձ«ացնել բնակչության բարեկեցությունը եւ երկիրն ավելի մրցունակ դարձնել»,– ասել է Էնֆիաջյանը։




























