Հայաստանը 2016-ի առաջին 9 ամիսներին արտահանման էական աճ է գրանցել։ Այս մասին նոյեմբերի 19-ին՝ Երեւանում Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստում, ասել է Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։

ԵՏՄ–ում Հայաստանի գործընկերը Ռուսաստանի գործընկերն է։ «Մենք նաեւ ԵՄ երկրներ արտահանման աճ ենք գրանցել, սակայն ԵՏՄ–ում աճն ավելի մեծ է։ Այս պահին ԵՏՄ երկրներում գործում է դեղերի միասնական շուկա, դա նշանակում է, որ հայ արտադրողը կարող է Հայաստանում գրանցած դեղերը վաճառել ԵՏՄ բոլոր 5 երկրներում։

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Դա, իհարկե, չի նշանակում, որ նա կարող է անմիջականորեն մասնակցել պետական գնումներին, քանի որ պետգնումների համար նաեւ այլ միջոցառումներ են անհրաժեշտ։  Սակայն բոլոր դեղատներում ազատ վաճառքը արդեն իրականություն է, եւ մեր արտադրողը կարող է իր արտադրանքը վաճառել առանց որեւէ սահմանափակումների, առանց գրանցման նոր ինստիտուտների»,– ընդգծել է Վաչե Գաբրիելյանը։

Փոխվարչապետը նշել է, որ դա ԵՏՄ միացյալ շուկաների, ապրանքների եւ ծառայությունների ուղղությամբ ձեռնարկվող քայլերից մեկն է։