Այսօր իրավապահներին ինքնակամ ներկայացած ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին քիչ առաջ տեղափոխել են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 225 հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգությունների կազմակերպում):

«Երեւան-Կետրոն» ՔԿՀ-ում է գտնվում նաեւ հուլիսի 1-ին իրավապահներին ներկայացած, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր կեսօրին 2008 թվականի մարտի 4-ից հետախուզման մեջ գտնվող ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, դուրս է եկել ընդհատակից եւ կամավոր հանձնվել իրավապահ մարմիններին: Նա ներկայացել է Գլխավոր դատախազություն: Ինչպես NEWS.am-ին ավելի վաղ հայտնել էր Հատուկ քննչական ծառայության հատուկ կարեւորագույն գործերով քննիչ, մարտի 1-ի գործով խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, Սուքիասյանը ինքնակամ ներկայացել է հատուկ քննչական ծառայություն, որտեղ էլ նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց կալանքը: