Քիչ առաջ «Մոսկվա» կինոթատրոնի մերձակա՝ Ազնավուրի հրապարակում սկսվել է Հայ հեղափոխական դաշնակցության հրավիրած հանրահավաքը:
Հանրահավաքը նվիրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման օրվան, բայց դաշնակցականները անդրադառնալու են նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: Ըստ ՀՅԴ պատասխանատուների այսօրվա հանրահավաքում իրենք պահանջելու են նաեւ ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը:
NEWS.am-ի թղթակիցը հանրահավաքից հայտնում է, որ Ազնավուրի հրապարակը միայն կիսով չափ է լցված, դաշնակցականների ելույթները լսելու են եկել մի քանի հարյուր հոգի:




























