Օզզի Օզբորնը ռուս վերջին կայսր Նիկոլայ 1-իի հին ազգականն է եւ նեանդերթալցու հետնորդ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում անելով հայտնի երգչի ԴՆԹ-ի անալիզների արդյունքներին, որոնք հրապարակվել են բրիտանական The Daily Mail թերթում:

Այդ նյութը վերնագրված է. «Մենք բոլորս կասկածում էինք, բայց հիմա դա պաշտոնապես է այդպես. Օզզի Օզբորնը նեանդերթալցի է»:

Հայտնի երգչի ԴՆԹ-ի անալիզները հետազոտվել են ամերիկյան Նյու Ջերսիում եւ արժեցել 12 հազար ֆունտ ստերլինգ: Բացի Նիկոլայ 1-ինի եւ նեանդերթալցու հետ կապերից, Օսբորնի մոտ հայտնաբերել են Գեորգ թագավորի (Հաննովերի դինաստիայի առաջին ներկայացուցիչը, ով թագավորել է Մեծ Բրիտանիան 1714-1727 թթ.) գեները: Դա էլ դեռ քիչ `, պարզվել է, որ Օզբորնը նաեւ Պոմպեյում բնակված հին հռոմեացիների հետնորդ է: Դրան գումարվում է նաեւ այն, որ Օզզի Օզբորնն այնպիսի գեներ ունի, որ կարող է օրական 4 շիշ կոնյակ խմել ու ուշքի գալ, այն դեպքում, երբ այդքան չափաքանակը մահացու է սովորոկան մարդու համար:

«Ամենայն հավանականությամբ, ես իսկական բժշկական հրաշք եմ: Ես անխնա խմել եմ եղել 40 տարի եւ ինձ հետ ոչինչ տեղի չի ունեցել: Ես կարծում եմ, որ իմ մարմինը պետք է ժառանգություն թողնեմ Լոնդոնի բնագիտության թանգարանին»,- ասել է նա: