Երեւանի Արաբկիր համայնքում երեկ՝ նոյեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Արաբկիր համայնքի 15-ամյա բնակիչը  կտրած-ծակած վնասվածքով տեղափոխվել է  հիվանդանոց։ Նախնական տեղեկություններով՝ դանակահարությունը տեղի է ունեցել նրանց տան մոտակայքում։

Ըստ նախնական վարկածի՝ նրան  կանչել տնից դուրս են տարել, վիճել, որի ժամանակ դանակով հարվածել են։ Նշված դեպքով քննություն է կատարվում։

Նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։