Վանաձորում բնակվող  Խաչատրյանների բազմանդամ ընտանիքն օգնության կարիք ունի. սեփական տան տանիքը հրատապ նորոգման կարիք ունի: NEWS.am-ի հետ զրույցում ընտանիքի անդամները նշեցին, որ հատկապես հորդառատ անձրեւներից ու ձյան տեղումներից հետո իրենք հայտնվում են մշտական կաթոցքների տակ:

«Տանիքն առանց այն էլ լավ վիճակում չէր: Անցած տարի ուժեղ քամիներից հետո այն ընդհանրապես շարքից դուրս եկավ: Հիմա ամբողջ տանիքը փոխելու ենթակա է»,- ասաց ընտանիքի մայրը` Նարինե Խաչատրյանը:

Խաչատրյանների երեխաներից կրտսերը յոթ ամսական է, երեքը դպրոցական են, երկուսը՝ ուսանող, իսկ ամենամեծը ծառայում է բանակում: Երեխաներից երկուսը հաշմանդամություն են: Ընտանիքի հայրն էլ վատառողջ է, բժիշկներն արգելել են ծանր ֆիզիկական աշխատանք կատարել:

Բազմազավակ  մոր խոսքով` սեփական միջոցներով ի վիճակի չեն նորոգել տանիքը, հատկապես որ տան հիմնական եկամուտը միայն ընտանեկան նպաստն ու հաշմադամության համար ստացվող թոշակն է: Ընտանիքը նաեւ սոցիալական աջակցության կարիք ունի: Նարինեն, սակայն, առաջնայինն ու գերխնդիրը համարում է տան տանիքի նորոգման հարցը, որպեսզի երեխաները կարողանան քնել ոչ թե մշտական կաթոցների, այլեւ չոր տանիքի տակ: