Համաշխարհային հանրությունը Հայաստանին ընդունում է որպես հուսալի գործընկերոջ, և նրա քաղաքականությունը ոչ միայն հասկանալի է, այլ նաեւ ողջունվում է։ Այդ մասին սեպտեմբերի 2-ին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքերով, Հյաստանը սկսել է Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը՝ չելնելով իր միջազգային համբավից։ Մեր գլխավոր խնդիրը, նախարարի խոսքերով, հարևանների հետ հարաբերությունների կարգավորումն էր։ Նա հիշեցրեց, որ համաձայն Հայաստանի եւ Թուրքիայի համաձայնեցված արձանագրությունների, կստեղծվի ենթահանձնաժողով, որը կզբաղվի տնտեսական հարցերով, եւ դա թույլ կտա առավել ներգրավված լինել տարածաշրջանային ծրագրերում։ "Կոնկրետ նախագծերի մասին, որոնցում մասնակցություն կունենա Հայաստանը, առայժմ խոսք չկա։ Սակայն ակնհայտ է, որ Հայաստանը հետաքրքրված է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային նախագծերով։
Հիշեցնենք, օգոստոսի 31-ի ուշ երեկոյան Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները հանդես էին եկել մամուլի հաղորդագրությամբ, որի համաձայն Հայաստանի եւ Թուրքիայի Հանրապետությունները՝ Շվեյցարիայի միջնորդությամբ, համաձայնել են սկսել ներքաղաքական խորհրդակցություններ հրապարակված բանակցային երկու արձանագրությունների շուրջ։ Դա «Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» արձանագրությունն է եւ «Արձանագրություն երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»։ Համաձայն վերջինի՝ կստեղծվի միջկառավարական հանձնաժողով, որում բացի ամենից, կմտնի ճանապահների, հաղորդագրությունների, էներգետիկայի հարցերով ենթահանձնաժողով, ինչպես նաեւ առեւտրի, տուրիզմի ու տնտեսական համագործակցության ենթահանձնաժողով։




























