Forbes ամսագիրը կազմել է ամենահարուստ աստղերի, այսպես կոչված, «մահկանացուների վարկանիշային ցուցակը»։

Ամենամյա ցուցակը գլխավորել է Մայքլ Ջեքսոնը։

Տարին, որը կավարտվի հոկտեմբերի 31-ին, նրան բերել է 275 մլն դոլարի եկամուտ։

Երկրորդ տեղում Էլվիս Փրեսլին է՝ 60 մլն դոլար եկամտով։

Երրորդ հորիզոնականում «Մատանիների տիրակալի» ստեղծող Ջոն Թոլկիենն է (50 մլն), չորրորդում՝ ծաղրանկարիչ Չարլզ Շուլցը ( 33 մլն), հինգերորդում՝ երաժշտության լեգենդ Ջոն Լենոնը՝ (17 մլն)։

Հայտնիների «տասնյակում» միայն մեկ գիտնական կա. Ալբերտ Էնշտեյնին մահվանից 55 տարի անց հաջողվել է 10 մլն դոլար աշխատել։