Թուրքիայում մսի բարձր գինը նպաստում է ամենատարբեր ճանապարհներով եւ մաքսանենգ եղանակներով միս Թուրքիա ներկրելուն։ Այս համատեքստում, թուրք մաքսանենգները ոգեշնչվել են Lady Gaga-ից եւ միսը սկսել են անցկացնել իրենց մարմնի վրա փաթաթած:
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Սարպի մաքսակետում զգալի ավելացել են մաքսանենգ ճանապարհով Թուրքիա միս ներկրելու փորձերը։ Եթե նախորդ տարի գրանցվել էր մսի ներկրման 5 դեպք, այս տարի այդ թիվը հասել է 40-ի։
Հոպայի մաքսատան պետը նշել է, թե մսի մաքսանենգությունը սկիզբ է առել Թուրքիայում մսի թանկանալու հետ մեկտեղ։





























