ՌԴ կառավարության աջակցությամբ հաջորդ տարի կշարունակվեն Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման միջոցառումները։ Այս մասին նշել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ Հայկ Հարությունյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հաջորդ տարի կիրականացվեն լայնածավալ միջոցառումներ Հայաստանի էներգետիկ համակարգի արդիականացման եւ վերակառուցման ուղղությամբ։ Նշվում է, որ օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկային ու դրամաշնորհային միջոցների, ինչպես նաեւ պետական բյուջեի հաշվին  կշարունակվեն Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող՝ շուրջ 50 կմ երկարությամբ «Լալվար» եւ «Նոյեմբերյան» 110 կՎ օդային գծերի, 220 կՎ «Հաղթանակ», «Աշնակ», «Երեւանի ՋԷԿ»-ի  եւ 110 կՎ՝ «Չարենցավան-3», «Վանաձոր-1» ենթակայանների վերակառուցման, էլեկտրաէներգետիկ համակարգի պահուստային կարգավարական կառավարման կենտրոնի կառուցման աշխատանքները։ «Ագարակ-2» եւ «Շինուհայր» 220 կՎ ենթակայանների շինարարությունը կշարունակվի Ասիական զարգացման բանկի աջակցությամբ։ Կմեկնարկեն կարգավարման կառավարման ավտոմատացված համակարգի (SCADA) ընդլայնման երկրորդ փուլի աշխատանքները:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Գերմանիայի զարգացման վարկերի բանկի (KfW), Եվրոպական Ներդրումային Բանկի եւ Եվրամիության Հանձնաժողովի՝ Հարեւանության Ներդրումային Գործիքի (“NIF”) աջակցությամբ իրականացվող «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց  (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ)» ծրագիրը կմտնի գործնական փուլ։

Միաժամանակ կշարունակվեն Իրանի Արտահանման զարգացման բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին՝ Իրան-Հայաստան 400 կՎ լարման նոր էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքները: Բարձրավոլտ այս գծերի թողարկումը կդառնա հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի ձեւավորման հիմքը։ 

ՌԴ կառավարության աջակցությամբ հաջորդ տարի կշարունակվեն Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման միջոցառումները։ Դրան զուգահեռ, սեփական եւ դոնոր երկրների հատկացումների հաշվին աշխատանքներ կիրականացվեն գործող էներգաբլոկի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ։