Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 8-րդ տուրի վերջին խաղում Միլանը հյուրընկալվեց Նապոլիին եւ հաղթեց Ռոբինյոյի ու Իբրահիմովիչի գոլերի շնորհիվ: Լավեսին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն փրկել խաղը դաշտի տերերը չկարողացան: Միլանը մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկրորդ տեղ:





























