Յունիբանկը շարունակում է «Դուք ծախսում եք` մենք գումար ենք նվիրում» ակցիայի իրականացումը,  որի շրջանակում բանկի քարտապանները քարտով գործարքներ կատարելիս կուտակվում են բոնուսային միավորներ: Քարտապաններին բոնուսային միավորներ շնորհվում են Հայաստանում եւ արտերկրում Յունիբանկի VISA եւ ArCa քարտերով անկանխիկ ձեւով կատարված գործառնությունների համար (բացառությամբ` վիրտուալ գործարքների): Քարտապանի կողմից վճարված գումարի յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամի դիմաց տրամադրվում է երկու միավոր, որոնց դիմաց կարելի է ստանալ դրամական միջոցներ` 1 միավորը=1 ՀՀ դրամի:

Եռամսյակը մեկ հաճախորդի քարտային հաշվին հաշվեգրվում է կուտակված միավորներին համարժեք դրամ, եթե կուտակված միավորները գերազանցում են 500-ը: Միավորների վերաբերյալ տեղեկատվությունը քարտապանները ստանում են անվճար SMS հաղորդագրության միջոցով:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Ակցիայի մասնակիցներն ունեն նաեւ 3 IPhone SE նվեր ստանալու հաճելի հնարավորություն: Յունիբանկը 1 000 միավոր կուտակած քարտապանների միջեւ եռամսյակը մեկ անցկացնում է թվով 3 IPhone SE բջջային հեռախոսների խաղարկություն: Հաղթողներն ընտրվում են վիճակահանությամբ` մասնակիցների ցանկից բանկային քարտի համարի պատահական ընտրությամբ:

Յունիբանկը մշտապես իրականացնում է իր հաճախորդների լոյալության բարձրացմանն ուղղված ծրագրեր եւ խթանում է քարտով կատարվող գործարքների ավելացումը` քարտապաններին առաջարկելով շահավետ եւ պարզ ծրագիր: Այն քարտապանից ոչ մի լրացուցիչ գործողություն չի պահանջում: Պարզապես հաճախորդը կատարում է իր առօրյա վճարումները քարտով, իսկ բանկը հաշվարկում է միավորները եւ գումար փոխանցում քարտային հաշվին` այդ կերպ իր շնորհակալությունը հայտնելով իր հավատարիմ հաճախորդներին: