Թուրքիայի տարբեր քաղաքներում իրականացված համաժամանակյա գործողությունների ընթացքում ձերբակալվել են 35 զինվորականներ, ովքեր մեղադրվում են լրտեսություն եւ շանտաժ իրականացնելու մեջ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի դատախազությունը, հանցավոր մի խմբավորման գործի հետքննության շրջանակներում, որոնց մեջ եղել են նաեւ բարձրաստիճան զինվորականներ, կարգադրել էր ձերբակալել 3 տասնյակից ավել զինվորականների եւ խուզարկություններ իրականացնել 49 տարբեր վայրերում, այդ թվում՝ մի շարք զինվորական բազաներում եւ զորամասերում։
Գործով անցնող հանցավոր խմբի անդամները մեղադրվում են մարմնավաճառների ցանց ստեղծելու, զինվորականների, պետական պաշտոնյաների եւ մարմնավաճառների սեռական հարաբերությունները նկարահանելու եւ այնուհետ շանտաժ անելու համար։
Դատարանը բերման որոշում է կայացրել նաեւ ծովակալներ Շաֆաք Յուրեքլիի եւ Ֆահրի Ջանի նկատմամբ։





























