Նախօրեին երեկոյան՝ ժամը 22-ի սահմաններում այրվել է Բաքվի Նիզամիի շրջանի մեծ շուկան:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական պետական «Aztv» հեռուստաընկերության «Խեբերլար» տեղեկատվական ծրագիրը, հրդեհը տարածվել է 1000 քմ տարածքով: Նախնական տեղեկություններով, հրդեհումը տեղի է ունեցել կարճ միացման արդյունքում, տեքստիլի վաճառքի կետերից մեկում:
Միջադեպի արդյունքում զոհեր եւ տուժածներ չկան: 23:30-ին ԱԻՆ ուժերը մարել են հրդեհը: Այնուհետ առեւտրային կետերի սեփականատերերին թույլատրվել է մտնել իրենց կրպակները: Շինարարական նյութերի վաճառքով զբաղվող բոլոր կրպակներին զգալի նյութական վնաս է հասցվել:
Հրդեհի ժամանակ պարբերաբար պայթյուններ են լսվել:





























