Շուտով Հայաստանում մինչեւ 1 ՄՎտ արեւային էլեկտրակայանների համար սակագին կսահմանվի: Այս մասին նոյեմբերի 23-ին լրագրողներին ասել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
Երկու շաբաթ առաջ նախարարությունը սակագին սահմանելու առաջարկով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
«Առաջարկ կա, որպեսզի այն հավասար լինի հողմակայանների սակագնին: Բայց մենք չենք ուզում, որպեսզի սակագինը շատ բարձր եւ արտոնյալ լինի արտադրողների համար, առավել եւս, որ հիմա տեխնոլոգիաները մշտապես էժանանում են: Բացի այդ, էլեկտրացանցը պարտավորվելու է նրանց արտադրած էլեկտրաէներգիան 20 տարի գնել»,- նշել է Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում հողմակայանների համար գործող սակագինը 42.645 դրամ է՝ 1 կՎտ/ժ-ի համար, առանց ԱԱՀ-ի (ԱԱՀ-ով՝ 51.2 դրամ կամ ընթացիկ փոխարժեքով 10.7 ցենտ):





























