Առաջարկվում է Հայաստանում հիմնադրամ ստեղծել խնդրահարույց ՀԷԿ-երը փակելու համար: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողներին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Հարությունյանը նշեց, որ ՀԷԿ-երը չպետք է գործեն պահպանվող տարածքներում եւ Սեւանա լիճ թափվող գետերի վրա: «Այդ եւ մյուս խնդրահարույց էլեկտրակայանները փակելու համար արդեն առաջարկել ենք հիմնադրամ ստեղծել՝ նշելով դրա համար անհրաժեշտ աղբյուրները»,- հավելեց փոխնախարարը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ճյուղային գերատեսչություններին հանձնարարել է ուսումնասիրել, թե որ փոքր ՀԷԿ-երն են օրինականորեն թույլտվություն ստացել, իսկ որոնք՝ կարգի խախտումներով եւ գետերի էկոլոգիային վնաս են հասցնում:





























