Հայաստանի քաղաքացիներին կոչ եմ անում իրենց տներում արեւային վահանակներ տեղադրել եւ ցանցից կախում չունենալ: Այս մասին նոյեմբերի 23-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ 2016-ի մայիսից մինչեւ 150 կՎտ հզորությամբ արեւային կայանների սեփականատերերը կարող են առանց ԱԱՀ-ի ցանցին էլեյտրականություն մատակարարել: Ցանցը դրա դիմաց նրանց ամսական չի վճարում (Հայաստանում արեւային էներգիայի սակագին չկա), բայց մատակարարումների չափով նրանց սպառած էլեկտրականության վճարից հաշվանցում է կատարում: Եթե տարեվերջին սպառողի օգտին գերակշռում է առաջանում, էլեկտրացանցը նրան ավելցուկի համար վճարում է, բայց վերջնական վաճառքի գնով (1 կՎտ/ժամի դիմաց 46,2 դրամ), իսկ գնում է 23 դրամով, այսինքն՝ 2 անգամ էժան: Նման որոշում է կայացվել ելնելով 2 գաղափարից: Առաջին՝ տնային տնտեսությունները էլեկտրականություն են արտադրում խնայելու համար, այլ ոչ թե վաստակելու: Երկրորդ՝ արեւային էներգիան որքան էժան է, այնքան էլեկտրացանցը շատ կարող է գնել:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

«Հիմա արեւային էլեկտրական վահանակները (չշփոթել ջրատաքացուցիչների հետ) 1 կՎտ հզորության հաշվարկով արժեն մոտ հազար դոլար: Բայց գներն արագ են փոխվում: Երեք ամիս հետո գինն արդեն կարող է ցածր լինել: Ավելի մեծաթիվ են դառնում նաեւ արեւային վահանակներ ներմուծողները: Հիմա նրանք տասն են, բայց այդ թիվն աճում է»,- նշեց Հարությունյանը: