Օրինագիծը, որով առաջարկվում է 1000-ական դրամ գանձել ՀՀ աշխատող քաղաքացիներից զինծառայողների ապահովագրության համար, կարելի է փոխարինել շքեղության հարկով: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին այլախոհ Ազատ Արշակյանը:
![]() |
Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով: |
Նա առաջարկեց ոչ թե հազարական դրամ գանձել ուսուցիչներից, բժիշկներից, նույն զինծառայողներից, այլ շքեղության հարկ մտցնել: «Ես առաջարկում եմ շատ արագ Ազգային ժողովում քննարկել այդ հարցը: Չի կարելի փող գանձելիս տարբերություն չդնել աղքատների, միջին խավի եւ օլիգարխների միջեւ»,-ընդգծեց Արշակյանը:





























