Էրոտիկ տեսարաններով «Իմ ներսի անձայն գետը» ֆիլմը, որը Թուրքիայում մեծ աղմուկ էր հանել, կներկայացվի դեկտեմբերի 6-12-ը տեղի ունենալիք Թբիլիսիի միջազգային կինոփառատոնում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ֆիլմի հեղինակ, հոգեբույժ Մուսթաֆա Սերքան Էրոզը ֆիլմում ներկայացրել է իր հիվանդների կյանքի իրական պատմությունները։
Սկանդալային ֆիլմը նկարահանվել է նախորդ տարի, ընդամենը 5 շաբաթվա ընթացքում, ու չնայած նկարահանման նման կարճ ժամկետին, հոգեբույժ-կինոռեժիսորը համոզված է, որ հրաշալի ֆիլմ է ստացվել։






























