Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրպարակել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի Ոսկե գնդակ ամենամյա մրցանակի հավակնորդների ցուցակը` 23 ֆուտբոլիստների անուններով:
Իկեր Կասիլյաս (Իսպանիա), Կարլես Պույոլ (Իսպանիա), Դավիդ Վիլյա (Իսպանիա), Չավի (Իսպանիա), Անդրես Ինյեստա (Իսպանիա), Չավի Ալոնսո (Իսպանիա), Սեսկ Ֆաբրեգաս (Իսպանիա),Դանիել Ալվեշ (Բրազիլիա), Ժուլիո Սեզար (Բրազիլիա), Մայկոն (Բրազիլիա), Քրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Դիդյե Դրոգբա (Կոտ դ’Իվուար), Սամուել Էտո’Օ (Կամերուն), Դիեգո Ֆորլան (Ուրուգվայ), Ասամոա Գյան (Գանա), Միրոսլավ Կլոզե (Գերմանիա), Թոմաս Մյուլլեր (Գերմանիա), Բաստիան Շվայնշտայգեր (Գերմանիա), Մեսութ Օզիլ (Գերմանիա), Ֆիլիպ Լամ (Գերմանիա), Լիոնել Մեսի (Արգենտինա), Արյեն Ռոբեն (Հոլանդիա), Ուեսլի Սնեյդեր (Հոլանդիա):
Աշխարհի լավագույն տղամարդ մարզչի մրցանակին հավակնում է տասը մասնագետ:
Կառլո Անչելոտի (Իտալիա, Չելսի), Վիսենտե Դել Բոսկե (Իսպանիա, Իսպանիայի հավաքական), Ալեքս Ֆերգյուսոն (Շոտլանդիա, Մանչեսթեր Յունայթեդ), Պեպ Գվարդիոլա (Իսպանիա, Բարսելոնա), Իոահիմ Լյով (Գերմանիա, Գերմանիայի հավաքական), Ժոզե Մոուրինյո (Պորտուգալիա, Ինտեր / Ռեալ), Օսկար Տաբարես (Ուրուգվայ, Ուրուգվայի հավաքական), Լուի Վան Գալ (Հոլանդիա, Բավարիա), Բերտ Վան Մարվեյկ (Հոլանդիա, Հոլանդիայի հավաքական), Արսեն Վենգեր (Ֆրանսիա, Արսենալ):
Հիշեցնենք, որ այս տարվանից լավագույն ֆուտբոլիստի ՖԻՖԱ-ի մրցանակն ու France Football-ի Ոսկե գնդակը միավորվել են մեկ ընդհանուր մրցանակում:
Դեկտեմբերի 6-ին France Football-ը կհրապարակի լավագույն ֆուտբոլիստի, ֆուտբոլիստուհու, տղամարդ եւ կին մարզիչների լավագույն եռյակները: Հաղթողները հայտնի կդառնան 2011թ. հունվարի 10-ին Ցյուրիխում:




























