Հայաստանը ինչ-որ պահի պետք է ճանաչի  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, սակայն այդ պահն այսօր չէ: Հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպան ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Մի պահ գալու  է, երբ  մենք սկսելու ենք Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը ողջ աշխարհով մեկ, քանի որ այն մեզ համար շատ կարեւոր է»,-ասաց քաղաքագետը: Բոզոյանի խոսքով, Հայաստանը պետք է ճանաչի Արցախի անկախությունն այն ժամանակ, երբ Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի ԼՂՀ-ի դեմ: Կամ էլ այն դեպքում, երբ Հայաստանն այնքան հզորանա, որ ուժեղի դիրքից կարողանա իր կամքը թելադրել Ադրբեջանին:

Քաղաքագետի համոզմամբ. Հայաստանը ռազմավարական սխալ է արել, երբ 1994 թվականին չի ճանաչեղ ԼՂՀ անկախությունը, իսկ ներկայումս նման քայլի դիմելն ադեկվատ չի լինի:

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայանալիք հերթական` Սարգսյան-Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպմանը, Բոզոյանը նշեց, որ լուրջ սպասելիքներ չունի այդ հանդիպումից եւ չի կարծում, որ Աստրախանի եւ Աստանայի հանդիպումները բեկում կմցնեն ստեղծված իրավիճակում: