Հոկտեմբերի 25-ին, ժամը 18.45-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրունականի բաժնում ահազանգ է ստացվել, որ գանգուղեղի տրավմայով բուժօգնության է դիմել 68-ամյա Հեղինե Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծաայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հայտնել է, որ իրենց շենքի մուտքի մոտ անհայտ անձը ավազակային հարձակում է կատարել իր նկատմամբ, քարով հարվածել գլխին ու ձեռքին:

Ժամը 19.00-ին Քաջազնունու փողոցից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 41-ամյա Միսակ Ս.-ն:
Նա խոստովանել է, որ ինքն է քարով հարվածել Հեղինե Գ.-ին` փորձելով հափշտակել նրա մոտ եղած գումարը: